Հորդառատ անձրևների պատճառով փլվել է Չինական պատի 36 մ-ոց հատվածը

12:25 • 10.08.12

Չինաստանի Հեբեյ նահանգում հորդառատ անձրևների պատճառով փլվել է Չինական պատի 36 մետրանոց հատվածը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով «ԷՖԷ» գործակալությանը:

Չինական իշխանությունների համաձայն` պատի այս հատվածը վատ է պահպանվել ու երկար ժամանակ ենթակա էր վերականգնման:

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: