ՀՀ զարգացման հիմնաքարը խելացի, կրթված, նախաձեռնող երիտասարդությունն է. ՀԵՀ

12:16 • 11.08.12

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորել է հայ երիտասարդներին՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։

 

Հիշեցնենք, որ 1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ երիտասարդությանն ուղղված շնորհավորկան ուղերձում ասվում է.«Հայաստանի զարգացման հիմնաքարը երիտասարդությունն է՝ խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդը։ Արագ զարգացող և փոփոխություններով լի ժամանակներում մեր հասարակությունում կտրուկ բարձրանում է երիտասարդների դերը, քանի որ երիտասարդությունն է այն ուժը, որ կարող է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր ծրագրերով ու գործունեությամբ մշտապես սատարելու է երիտասարդությանը՝ նրա ներուժն ուղղորդելով երկրի առանցքային խնդիրների լուծմանը»։

 

Տեղեկացնենք, որ աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին: Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով։