Օգոստոսի 11-ը Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրն է
Օգոստոսի 11-ին Նավասարդի տոնն է: Այդ օրը նշվում է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը:
Հայկ Դյուցազունն այդ օրը, աշնանային արևադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատը նենգորեն զավթած Տիտանյան Բելին և վերատիրեց Հայոց Աշխարհն ու հայությանը բերեց ազատ կյանք՝ ի փառս Հայի ու Հայ Աստվածների:
Դա մի նոր դարաշրջան եղավ հայության վերելքի և իզուր չէ, որ կար մի ժամանակահատված, երբ օգոստոսի 11-ը ևս նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Կյանքի օր...
Հայկ Նահապետը Հայ-Արիական դիցակարգի համաձայն Մարդ-Աստված է՝ Աստվածամարդ՝ Երկրային Աստված, ով խոսել է Հայ Աստվածների հետ, անգամ կատարել Աստվածային առաջադրանքներ... Ինչն այսօր շարունակում է իրականացնել մեր Նահապետի Հոգին՝ Մեծ Տիեզերքում…
Օգոստոսի 11-ը հին Նավասարդ ամիսն է: Նավ-Աս-Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել:
Հայ Արիական Միաբանության և Հայ Ազգայնականների Համախմբման անդամները օգոստոսի 11-ի լուսաբացին, Երևանում, Հայկ Նահապետի արձանի մոտ ՀԱՄ Հոգևոր հանձնախմբի քրմերի մասնակցությամբ ծիսական արարողություն են կազմակերպել՝ փառաբանելով մեր զորավոր նախնուն և Հայ Աստվածներին:
Թո՜ղ Հայ Աստվածամարդիկ վերականգնեն իրենց Գենետիկ զորությունները և վերատիրեն Հայքին ու համախմբեն Ազգը՝ ինչպես դա արեց Աստվածամարդ Հայկը… Ցավոք, հայի գենը նոր «Բել»-եր է ցրցամ տվել:
Արիական-հեթանոսական ծիսական արարողությունից հետո, հայ արիականներն ու ազգայնականները այցելել են Սպիտակավոր վանքի բակում վերաթաղված Գարեգին Նժդեհի (Հայ-Արիական դիցակարգի համաձայն նույնպես Աստվածամարդ հռչակված) մասունքներին, որտեղ էլ կազմակերպվել է տոնական միջացառում՝ գինեձոներով համեմված և ավանդական ուտեստների համտեսմամբ:










