Իրկուտսկում մանկահասակ աղջիկները մեկ շաբաթ ապրել են մոր դիակի հետ տանը փակված

00:19 • 11.08.12

Ռուսաստանի Տայշետա քաղաքում 2 և 4 տարեկան երկու քույր, առանց սննդի և ջրի մնացել են փակված տանը, որում իրենց սպանված մոր դիակն էր: Սովահար մանուկները սնվել են կատվի կերով, հաղորդում է Life News-ը:


Կանչով ժամանած ստիկանները բացել են բնակարանի դուռը և տեսել 24-ամյա Եկատերինա Գ.-ի դիակը, որը շոգից արդեն սկսել էր քայքայվել:


Փորձագետների կարծիքով, կնոջը սպանել են գլխին բութ գործիքի հարվածով, մոտ 4 օր առաջ:

«Բնակարանում դիակի հետ էին գտնվում սպանվածի երկու դուստրերը, որոնք ծայրահեղ հյուծված էին», - Life News-ին պատմել են Իրկուտսկի շրջանային ՆԳՆ-ում:


Հարցին, թե ինչո՞ւ փոքրիկները օգնություն չեն կանչել, երեխաները պատասխանել են, որ վախեցել են մոր զայրույթից, ով բարկանում էր, երբ երեխաները նրան խանգարում էին քնել:


Ներկայում փոքրիկները հիվանդանոց են տեղափոխվել: Բժիշկները նրանց վիճակը բավարար են գնահատում: Ապաքինվելուց հետո նրանք կփոխանցվեն իրենց հորը: