Մեքսիկացին մահացած է ձևացել և խուսափել մահից
Մեքսիկայի ոստիկանությունը հայտնաբերել է մի տղամարդու, ում պատմածով ինքը ողջ է մնացել Սան-Լուիս-Պոտոսի քաղաքում տեղի ունեցած զանգվածային սպանության ընթացքում:
Նրա խոսքով սպանությունների ժամանակ նա մահացած է ձևացել, իսկ հանցագործները նրան բեռնել են դիակների մեքենայի մեջ և հաջողացրել է փախչել, երբ մեքենան կանգնեցվել է լիցքավորման կայանում:
Իրավապահները դիակներով պիկապը հայտնաբերել են հինգշաբթի օրը: Նշվում է, որ 14 դիակներից շատերի վրա կտտանքների ու հրազենային վնասվածքների հետքեր կան:
Մեքսիկական ոստիկանությունը չի բացահայտում դեպքի մանրամասները, սակայն ենթադրվում է, որ սպանությունները կապ ունեն նարկոմաֆիայի հետ: Ուշագրավ է, որ նման զանգվածային սպանություն Կոաուիլե նահանգում առաջին անգամ է տեղի ունենում:










