Հրաձգություն Մոնրեալի առևտրի կենտրոններից մեկում. կան տուժածներ

11:53 • 11.08.12

Կանադայի Մոնրեալ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրաձգության է տեղի ունեցել. մեկ մարդ զոհվել է, ևս մեկը` վիրավորվել:


Միջադեպը տեղի է ունեցել երեկ` Galeries d'Anjou առևտրի կենտրոնում: Ավտոկայանում կրակել են մի տղամարդու վրա, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Երկրորդ տղամարդն վիրավորվել է արդեն առևտրի կենտրոնում: Նրա վրա մի քանի փամփուշտ է արձակվել, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:


Ինչպես տեղեկացնում է QMI-ն, ականատեսները ոստիկաններին պատմել են, որ երբ կրակոցները դադարել են, դեպքի վայրից հեռացել են երկու սևամորթ տղամարդիկ:


Ոստիկանության աշխատակիցները նշում են, որ իրենց հայտնի են տուժածների անունները, սակայն հայտնի չէ` արդյոք նրանք ճանաչել են միմյանց: Հանցագործության դրդապատճառները նույնպես հայտնի չեն: