Սիրիայի և Հորդանանի սահմանին մարտեր են տեղի ունեցել

09:34 • 11.08.12

Սիրիայի և Հորդանանի սահմանին երկու երկրների զինված ուժերի միջև մարտ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացրել են Հորդանանի իշխանություններն ու սիրիական ընդդիմությունը:
 

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, պաշտոնական Դամասկոսը միջադեպին դեռևս չի արձագանքել:
 

Բախումները տեղի են ունեցել Թել Շաբիհ-Թուրրա շրջանում, այն պահին, երբ մի խումբ փախստականներ փորձել են հատել սահմանը և անցնել Հորդանան:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:
 

Սիրիական ներքին հակամարտության սկզբից ի վեր` 2011 թ-ի մարտից, հազարավոր մարդիկ փախստական են դարձել և նրանց մի մասը հատել է Հորդանանի սահմանը: Օգոստոսի սկզբին Հորդանան էր փախել նաև երկրի վարչապետը` ընտանիքի հետ:
Փախստականային ճամբարներ են ստեղծվել նաև Լիբանանում, Իրաքում և Թուրքիայում: