Խաղաղ օվկիանոսում լողում է Բելգիայի չափ պեմզայից կղզի (տեսանյութ)
Խաղաղ օվկիանոսում, Նոր Զելանդիայից մոտ 1000 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է սառած պեմզայից հսկայական լողացող կղզի, հաղորդում է Nzherald.co.nz կայքը:
Լաղոցող գտածոյի մակերեսը մոտ 26 հազ քառակուսի կիլոմետր է, որը համադրելի է Բեյգիայի չափերի հետ:
Պեմզան հրաբխային փրփրաապակի է, որը գոյացել է թթվային և միջին լավաների արագ սառչելու հետևանքով:
Նոր Զելանդիայի ռազմածովային ուժերի լեյտենանտ Թիմ Օսկարը նշել է, որ կղզին ամենատարօրինակ բանն է, որը նա տեսել է ծովում վերջին 18 տարվա ընթացքում:
Մասնագետների կարծիքով, պեմզայի նման հսկայական զանգվածը խոշոր ստորջրյա հրաբուխի գործունեության արդյունք է:
Կղզին նավագնացության համար վտանգ չի ներկայացնում:










