Արկտիկան 2016թ. ամբողջովին կհալչի և 800 մլն մարդ ջրածածկման գուտում կհայտնվի. Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր

22:09 • 19.09.12

Մոլորակի գլոբալ տաքացումը տեղի է ունենում ավելի արագ, քան թվում է: Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է մտահոգիչ, եթե չասենք, սարսափելի տեսություն. Առաջիկա 4 տարիների ընթացքում արկտիկական սառույցները ամբողջովին կհալչեն: Եվ այդ պարագայում ջրածածկման գոտում կհայտնվի մոտ 800 մլն մարդ, հաղորդում է vesti.ru-ն:


Անցած ամառը ռեկորդային էր Հյուսիսային բևեռի սառույցների հալոցքի համար: Նման եզրահանգման է եկել հայտնի գիտնական Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Պիտեր Վադհեմսը:


«Արկտիկայի սառցե ծածկույթը կանհետանա մոտակա մի քանի տարվա ընթացքում: Իսկ հիմնական պատճառը պարզ է` Երկիրը արագորեն տաքանում է: Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ձմռան ընթացքում սառույցները ավելի ու ավելի դանդաղ են ձևավորվում, իսկ ամռանը շատ ավելի արագ են հալչում», - ասում է Պիտեր Վադհեմսը:


Պրոֆեսոր Վադհեմսը, ով երկար տարներ հետազոտում է Հյուսիսային բևեռի սառցաշերտը, ահազանգել է մոտալուրտ աղետի մասին այն բանից հետո, երբ հայտնաբերել է, որ Արկտիկայի սառցաշերտի մակերեսը այս ամռան վերջին կրճատվել է մինչև ռեկորդային 3,5 մլն քառակուսի կիլոմետր:


Այսպիսով, Երկիրը պատող «սառցե սավանը», անցած 5 տարիների ընթացքում կրճատվել է կրկնակի: Բրիտանացու կանխատեսումը գուժում է, որ 2016 թվականը վերջինը կլինի արկտիկական սառույցների համար:

Արկտիկան 2016թ. ամբողջովին կհալչի և 800 մլն մարդ ջրածածկման գուտում կհայտնվի. Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր