Թուրք դիզայները միաժամանակ մարդուն լողացնող և նրա հագուստը լվացող սարք է ստեղծել
Թուրք դիզայներ Ահմեթ Բուրակ Աքթասը, հաշվի առնելով բազմաթիվ միջազգային կազմակերպությունների նախազգուշացումները ջրային պաշարների սղության և դրանց խելամտորեն օգտագործման մասին, բոլորովին աննախադեպ, ցնցուղի և լվացքի մեքենայի համադրությամբ սարք է ստեղծել, գրում է Daily Mail-ը:
Washit կոչվող սարքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն հնարավորություն է տալիս մարդուն լողանալ` միևնույն ժամանակ լվանալով նրա հագուստը:
Սարքն աշխատում է հետևյալ սկզբունքով. մինչ մարդը լոգանք է ընդունում, սարքը հատուկ մասում հավաքում է նրա կողմից օգտագործված կեղտոտ ջուրը, այնուհետև այն մաքրում հատուկ զտիչների օգնությամբ: Ամենավերջում կեղտոտ հագուստը լվացվում է այդ ջրով:
Թեև սա կարող է ոչ հիգիենիկ թվալ, սակայն ջրի տնտեսման տեսանկյունից այն բավական ձեռնտու է:
Դիզայները նշել է, որ այս կերպ հնարավոր կլինի 15 րոպեանոց լոգանքի ժամանակ տնտեսել 150 լիտր ջուր, ինչպես նաև 38 լիտր ջուր` լվացքի մեքենայով հագուստ լվանալու ընթացքում:










