«Արի տուն» կոշիկները տիրոջը տուն են տանում աշխարհի ցանկացած կետից (լուսանկարներ)

17:40 • 19.09.12

Լոնդոնի Հոքսթոնի հրապարակում ցուցադրվել են կոշիկներ, որոնք իրենց տերերին «վերադարձնում» են տուն. հատուկ սարքավորմամբ համալրված ոտնամաններն իրենց տերերին ցույց են տալիս տան ճանապարհը և հեռավորությունը:

 

Առավել քան յուրօրինակ կոշիկները ներկայացրել է KK Outlet գործակալությունը, որը մասնագիտացած է օրիգինալ արտադրանքի ասպարեզում, մասնավորապես՝ հագուստի ու ժամանակակից տեխնոլոգիաների գծով:

 

Տուն տանող կոշիկների համար ընտրվել է «Տունն ուրիշ է» կարգախոսը (No Place Like Home Shoes)` հայտնի «Օզ երկրի զարմանալի հրաշագործը» բրիտանական հեքիաթից, որի հերոսուհի Դորոթին կարողանում է տուն վերադառնալ կոշիկի միջոցով:

 

Կոշիկը ստեղծած դիզայներ Դոմինիկ Ուիլքոքսը նշել է, որ իր ստեղծածի մեջ, սակայն, ոչ մի մոգություն չկա: Կոշիկի մեջ պարզապես GPS նավիգատոր է ներկառուցված, որը կարելի է USB պորտով միացնել տան համակարգչին՝ նշելով կոորդինատներ:

 

Ձախ կոշիկը համալրված է լուսային ինդիկատորով, որը կողմնացույց է հիշեցնում՝ թույլ տալով կողմնորոշվել տարածության մեջ: Աջ կոշիկը «զարդարված»է լուսային գծով, որը ցույց է տալիս, թե ինչ հեռավորության վրա է մարդն իր տնից:
 

«Արի տուն» կոշիկները տիրոջը տուն են տանում աշխարհի ցանկացած կետից (լուսանկարներ)