Sony-ն կներկայացնի գերբարակ և ամենաէժան PlayStation 3 սարքերը

18:18 • 19.09.12

Հանրահայտ Sony ընկերությունը սեպտեմբերի 28-ին կներկայացնի երբևէ ստեղծված ամենափոքր ու գերբարակ PlayStation 3-ը, որը կարժենա 300 եվրո, գրում է Metro co. uk. կայքը:

 

Բացի այդ, հոկտեմբերի 12-ին ընկերությունը պատրաստվում է ներկայացնել նաև ամենաէժան PlayStation 3-ը՝ 229.99 եվրո արժողությամբ:

 

Արտաքուստ 2 մոդելներն էլ միանման կլինեն, սակայն 20%-ով ավելի փոքր, քան ներկայում օգտագործվող տարբերակները: Սարքերը վաճառքի կհանվեն նոյեմբերից:

 

 

Sony-ն կներկայացնի գերբարակ և ամենաէժան PlayStation 3 սարքերը