Ստեղծվել է աշխարհում առաջին ֆոտոխցիկը, որն ունակ է 360 աստիճանի համապատկեր լուսանկարել

14:08 • 20.09.12

Գերմանաբնակ Յոնաս Պֆայլին հաջողվել է մի աննախադեպ սարք ստեղծել. նոր ֆոտոխցիկն ունակ է 360 աստիճանի համապատկերներ լուսանկարել, գրում է Berliner Zeitung-ը:

 

Սակայն արտառոց այս սարքն ավելի շատ գնդակ է հիշեցնում , քան ֆոտոխցիկ: Պֆայլն այն «զինել» է 36 հատ 2 մեգապիքսելանոց տեսախցիկներով, որոնք հավասարապես են բաշխված «գնդակի» մակերեսի վրա: Երբ այն օդ են նետում, ապա տեսախցիկներն ավտոմատ կերպով սկսում են լուսանկարել:

 

Պֆայլի գյուտը բարձր է գնահատվել ոլորտի մասնագետների կողմից և առաջին մրցանակի արժանացել Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության կողմից հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարությունների ոլորտի ամենամյա մրցույթում:
 

Ստեղծվել է աշխարհում առաջին ֆոտոխցիկը, որն ունակ է 360 աստիճանի համապատկեր լուսանկարել