ԱՄՆ բանակը ընտրել է 2011թ. ամենակարևոր ռազմական գյուտերը
ԱՄՆ բանակի նախկին և գործող զինծառայողները ընտրել են 2011թ. ամենակարևոր ռազմական գյուտերը, հաղորդում է Defence Talk պարբերականը:
Գյուտերի ցանկում են հայտնվել, մասնավորապես, 120 մմ տրամաչափի բարձր ճշտության ականանետային արկը, սաղավարտի վրա տեղադրված տվիչները, որոնցով որոշվում է զինվորի առողջական վիճակը։
Մյուս գյուտերն են OH-58 Kiowa Warrior ուղղաթիռից անօդաչու սարքերի կառավարման կամալիր սարքավորումը, նոր 12,7 մմ տրամաչափի M2A1գնդացիրը, ինչպես նաև գոտկատեղային հատվածի համալիր սաղավարտը (Pelvic Protection System), որը պաշտպանում է ինքնաշեն պայթուցիկ սարքերից:
Գյուտերի ամբողջական ցանկի հետ կարելի է ծանոթանալ այս հղումով: Մրցանակաբաշխությունը նախատեսվում է 2013թ. գարնանը:










