HTC-ն ներկայացրել է Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող նոր սմարթֆոնները (լուսանկարներ)

15:49 • 21.09.12

Հարավկորեական HTC ընկերությունը Նյու Յորքում ներկայացրել է Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող 2 նոր սմարթֆոնները՝ 8X-ն ու 8S-ը` այս կերպ փորձելով բարձրացնել շուկայում իր արժեթղթերի գինը, գրում է Metro co. uk. կայքը:

 

Մոտ 11 սմ լայնություն ունեցող էկրանով սմարթֆոնները համալրված են 8 մեգապիքսելանոց տեսախցիկներով, ինչը հնարավորություն կտա ավելի պարզ և գունեղ լուսանկարներ ստանալ: Նոր սարքերը բոլոր շանսերն ունեն ընկերությանը զգալի եկամուտներով ապահովելու համար:

 

HTC-ի բաժնետոմսերը զգալի ` 50%-ով անկում են գրանցել վաճառքի ցածր ցուցանիշների պատճառով, ինչը, ըստ վերլուծաբանների, վատ կազմակերպված գովազդային արշավի հետևանք է՝  ի տարբերություն մրցակից Samsung-ի։
8X սմարթֆոնը կվաճառվի աշխարհի 50 երկրներում, իսկ 8S-ը` 52:
 

HTC-ն ներկայացրել է Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող նոր սմարթֆոնները (լուսանկարներ)