Մարսի վրա բուրգ է հայտնաբերվել
ՆԱՍԱ-ի Curiosity-ի մարսագնացն արտասովոր բրգաձև քար է հայտնաբերել Կարմիր մոլորակի՝ Գլենելգ կոչվող տեղանքում, հայտնում է Courier Mail-ը:
Curiosity-ն մոտ 2,5 մ հեռավորությունից նաև ֆիքսել է Մարսի բուրգի պատկերը: Քարն ունի 25 սմ բարձրություն, 40 սմ լայնություն: Curiosity-ն 6- օրյա թեստ է անցնում Մարսում՝ օրական կտրելով 22-ից 37 մ տարածք:
Մարսի բուրգն անվանվել է Ջեյք Մատիևիչ՝ ՆԱՍԱ-ի Մարսագիտության լաբորատորիայի առաջատար ինժեների պատվին, ով մահացել էր Curiosity-ի վայրէջք կատարելու օրը: Լաբորատորիայից հայտնել են, որ բրգաձև քարերը Մարսի դեպքում արտասովոր չեն, և դրանք, հավանաբար, քամու առաջացրած էրոզիայի հետևանք են:










