Ճապոնացիերը պոչ են ստեղծել, որը կարելի է շարժել մտքի ուժով

01:18 • 22.09.12

Նրանց համար, ովքեր սիրում են տարօրինակ զարդեր և հետաքրքրված են կիբերնետիկ մարմնով, հետաքրքիր կլինի ճապոնական Neurowear ընկերության նոր հայտնագործությունը, որը կոչվում է Shippo:


Ընկերությունը ստեղծել է փափկամազ պոչ, որը կառավարվում է մարդու գլխուղեղի ակտիվությամբ, հաղորդում է «Վեստի» պարբերականը:


Արդեն շատ շուտով տարօրինակ սարքերի սիրահարները ավելի հեշտ կկարողանան ընդհանուր լեզու գտնել շների հետ:


Սարքը, որը առանց երևակայության համար բարդություններ ստեղծելու պարզապես ճապոներեն «պոչ» են անվանել, օգտագործում է NeuroSky համակարգի ոչ թանկ EGG սարքավորումը, որը չափում է գլխուղեղի ակտիվությունը: Բացի այդ, սարքը չափում է սրտի աշխատանքը:
 

Սարքը այդ տվյալները գործածում է, որպեսզի որոշի օգտատիրոջ տրամադրությունը և դրա հիման վրա, Bluetooth-ի միջոցով, հրահանգներ է տալիս «շարժիչով պոչին»:


Համարյա թե շների պես, երբ օգտատերը հանգիստ է` պոչը անշարժ կլինի, իսկ երբ մարդը հուզված կամ վախեցած լինի` պոչ-սարքը կսկսի շարժվել ցույց տալով համապատասխան տրամադրություն:

 

Ճապոնացիերը պոչ են ստեղծել, որը կարելի է շարժել մտքի ուժով