Չինացին բեռնատարի վերածվող ռոբոտ է ստեղծել (լուսանկարներ)

11:49 • 22.09.12

Չինաստանի Ժինան քաղաքի բնակիչներից մեկն արտառոց մի սարք է ստեղծել, որն առաջին հայացքից սովորական ռոբոտ է հիշեցում, սակայն դրա յուրահատկությունն այն է, որ համապատասխան կոճակը սեղմելուց հետո ռոբոտը հեշտությամբ վերածվում է բեռնատարի, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը:
 


Չինացին
պատմել է, որ սարքի ստեղծման հարցում իրեն ոգևորել է Մայքլ Մենի հանրահայտ Transformers ֆիլմի եռապատումը: Դրանց դիտումից հետո նրա մոտ առաջացել է սեփական տրանսֆորմերը ստեղծելու գաղափարը:


Չունենալով
մեխանիկայի և էլեկտրոնիկայի ոլորտում որևէ գիտելիքներ` տղամարդն ի կատար է ածել իր երազանքը:


Ռոբոտը
ստեղծելու համար նրանից պահանջվել է 6 ամիս և շուրջ 11 հազար դոլար:


Ռոբոտն
ունի 4.8 մ բարձրություն և 2 մ լայնություն, ինչպես նաև կարող է զարգացնել ժամում 15 կմ արագություն:
 

 

Չինացին բեռնատարի վերածվող ռոբոտ է ստեղծել (լուսանկարներ)