Հայտնի հաքերը կոտրել է iPhone 5-ը (տեսանյութ)

11:37 • 23.09.12

Chpwn կեղծանունով հայտնի` ամերիկացի հաքեր Գրանտ Փոլը հայտնել է, որ կոտրել է Apple-ի նորագույն սմարթֆոնը, որի վաճառքը սկսվել է ուրբաթ օրը:


Հաքերն առայժմ չի հրապարակել հեռախոսի կոտրելու իր ցուցումնեը: Սակայն ի հաստատում հաքերական գործողության Twitter-ի իր էջում տեղադրել է iPhone 5-ի լուսանկարները՝ գործարկված Cydia համալրումով: Այս ծրագիրը օգտագործվում է միայն համալրումների ոչ պաշտոնական ինտերնետ-խանութ մուտք գործելու համար և տեղադրվում է միայն Apple-ի «կոտրված» բջջային սարքերի վրա:

 

JailBreak անվանումով կոտրման գործընթացը թույլ է տալիս բացել սարքի ֆայլային համակարգի մուտքը և տեղադրել համալրումներ, որոնք ստացվել են ոչ պաշտոնական Apple App Store ինտերնետ-խանութից: Մասնավորապես iPhone-ի վրա JailBreak-ից հետո հնարավոր է ոչ պաշտոնական սոֆթ տեղադրել:
 

 

 

Հայտնի հաքերը կոտրել է iPhone 5-ը (տեսանյութ)