Ի՞նչ է լինում, երբ iPhone 5-ը հայտնվում է միկրոալիքային վառարանում (լուսանկարներ, տեսանյութ)
Ինչ է լինում այն բանից հետո, երբ iPhone 5-ը հայտնվում է միկրոալիքային վառարանում. այս հարցի պատասխանն է տվել բրիտանական Daily Mail-ը՝ իր փորձարկում-անդրադարձով՝ YouTube-ում հայտնված տեսանյութի հիման վրա:
Աղբյուրը աշխարհի ամենաբաղձալի էլեկտրական սարքի հետ այդպես վարված մարդուն «ուշադրության կարոտ» է անվանում: Վերջինս իր հերթին մարդկանց նախազգուշացնում է «չեփել իրենց iPhone-ները»:
Տեսագրությունից երևում է, որ նորագույն սմարթֆոնը միկրոալիքային վառարանում «դիմանում է» 40 վայրկյան: 3 րոպե «եփվելուց» հետո iPhone-ը պայթում է:
Այս iPhone-ի տերը դա՝ արդեն բառի բուն իմաստով տրաքած վիճակում eBay-ում աճուրդի է հանել 3001 ԱՄն դոլարով:










