Շվեյցարիայի երկաթուղային ընկերությունը մեղադրել է Apple-ին բանագողության մեջ

14:13 • 24.09.12

Շվեյցարիայի երկաթուղային ընկերությունը` CFF-ն, պատրաստվում է դատական հայց ներկայացնել աշխարհահռչակ ամերիկյան Apple ընկերության դեմ` վերջինին մեղադրելով բանագողության մեջ, գրում է Euromag-ը:

 

Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ Apple-ն իր նոր iPad պլանշետային համակարգիչներում բառի բուն իմաստով կրկնօրինակել է Շվեյցարիայի գնացքի կայարաններում տեղադրված ժամացույցների դիզայնը:

 

«Իհարկե, մեզ համար անչափ հաճելի է, որ Apple-ի պես հեղինակավոր ընկերությունը կրկնօրինակելու համար ընտրել է հենց մեր ժամացույցները, ինչն ապացուցում է, որ դրանք ոճային առումով բացառիկ են: Սակայն դրա  համար ընկերությունը որևէ թույլտվություն չի ստացել CFF-ից»,-նշել է ընկերության ներկայացուցիչ Քրիստիան Ժեսինգը:

 

Այդ ժամացույցները հայտնվել են Շվեյցարիայի գնացքների կայարաններում 1944 թ.-ին և ստեղծվել են ինժեներ Հանս Հիլֆիկերի կողմից:
 

Շվեյցարիայի երկաթուղային ընկերությունը մեղադրել է Apple-ին բանագողության մեջ