Dior-ի միակ օրինակով արտադրված ադամանդե սմարթֆոնը վաճառքի է հանվել 97 490 եվրոյով (լուսանկարներ)
Աշխարհահռչակ լոնդոնյան Harrods առևտրի կենտրոնում վաճառքի է հանվել երբևէ ստեղծված ամենաշքեղ սմարթֆոններից մեկը, որը, ի դեպ, միակ օրինակով է պատրաստված, գրում է բրիտանական Vogue-ը:
1 539 ադամանդներով զարդարված Rêverie հեռախոսը ստեղծվել է հանրահայտ Dior նորաձևության տան մասնագետնի կողմից: Այն հավաքվել է ձեռքով, ունի սենսորային էկրան, դրվագազարդված է 18 կարատանոց սպիտակ ոսկով ու սադափով: Հեռախոսի արտաքին դիզայնին առկա է նաև Dior-ի ավանդական զարդանախշը:
Rêverie-ն աչքի է ընկնում ոչ միայն իր ճոխությամբ, այլ նաև բազմաֆունկցիոնալ և բացառիկ բովանդակությամբ:
Դրա «երջանիկ» տերը հնարավորություն կունենա ծանոթանալ Dior նորաձևության տան պատմությանը:
Բացառիկ հեռախոսը կարելի է ձեռք բերել միայն Harrods-ում` 97 490 եվրոյով:










