Maserati-ն Փարիզում կներկայացնի իր դրոշակակիր կաբրիոլետը (լուսանկարներ)
Maserati-ն գաղտնազերծել է իր նորույթի տեսքը, որը նախատեսվում է ներկայացնել Փարիզի ավտոսրահի շրջանակներում:
GranCabrio MC կաբրիոլետը, որը պետք է բաց տանիքով Maserati-ների դրոշակակիրը լինի, հավանաբար, կստանա GranTurismo MC Stradale-ի շարժիչը, հաղորդում է auto.vesti.ru-ն:
Maserati-ում դեռ նորույթի տեխնիկական տվյալները չեն բացահայտում, նշելով միայն, որ GranCabrio MC-ը 48 մմ ավելի երկար կլինի, քան GranCabrio-ն:
Նոր կաբրիոլետի վրա հասանելի նորամուծությունների շարքում կլինի սպորտային կախոցներ և վերափոխված փոխանցումատուփը:
Մեքենայի վրա քաշի զգալի նվազեցում է իրականացվել, այն ավելի քան 100 կգ քաշ է «կորցրել»:
Ուժային ագրեգատի մասին պետք է նշել, որ կուպեից ստացած շարժիչը 4,7 լիտր ծավալով է և 450 ձիաուժ հզորություն ունի:
Այն կուպեին 0-100 կմ/ժ արագացնում է 4,6 վայրկյանում: Իսկ GranTurismo MC Stradale-ի առավելագույն արագությունը հասնում է 301 կմ/ժ-ի:










