iPhone 5-ի վաճառքները 3 օրում հասել են ռեկորդային քանակի՝ 5 մլն հատի
Apple ընկերությունը iPhone 5 հեռախոսների՝ վաճառքի դուրս բերելուց ընդամենը 3 օր անց վաճառքների քանակը հասցրել է ռեկորդային՝ 5 միլիոն հատի։ Այս մասին նշվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Բացի այդ, նշվում է, որ ավելի քան 100 մլն iOS համակարգով աշխատող սարքավորումներ թարմացվել են iOS6 համակարգով:
Նշենք, որ այժմ iPhone 5-ը պաշտոնապես ներկայացված է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Ճապոնիայում, Սինգապուրում և Մեծ Բրիտանիայում։ Սեպտեմբերի 28-ից այն հասանելի կլինի ևս 22 երկրներում, իսկ մինչև տարեվերջ՝ ևս 100 երկրներում։










