Աշխարհում նոր մահացու վիրուս է հայտնվել, որի դեմ բժիշկները դեռ անզոր են. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնական զգուշացմամբ է հանդես եկել. Կատարից ժամանած հիվանդի օրգանիզմում Մեծ բրիտանիայի բժիշկները հայտնաբերել են անհայտ վիրուս, որը ատիպիկ թոքաբորբ է հիշեցնում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հայտնի է, որ առաջին անգամ հիվանդը բժշկական օգնության է դիմել դեռ սեպտեմբերի 3-ին՝ Կատարում, ախտանիշով, որը բնորոշ է ատիպիկ թոքաբորբին:
Արդեն սեպտեմբերի 7-ին նա վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել: Սեպտեմբերի 11-ին նրան Մեծ Բրիտանիա են տեղափոխել:
Բժիշկները հիվանդից վերցրած նմուշները համեմատել են Սաուդյան Արաբիայից հիվանդի նմուշների հետ, ով ավելի վաղ այս տարի մահացել էր համանման հիվանդությունից: Համեմատությունը ցույց է տվել, որ նմուշները գրեթե միանման են:
Փորձագետները դեռ չգիտեն, թե նոր մահացու վիրուսի դեմն ինչպես պետք է առնել։










