ԱՄՆ-ում մարմնի երկու ծայրին գլուխ ունեցող օձ է հայտնաբերվել
ԱՄՆ-ի Կարոլինա նահանգում իրենց տան բակում խաղացող քույրն ու եղբայրը հանդիպել են արտառոց մի երևույթի. մարմնի երկու ծայրին գլուխ ունեցող օձի, գրում է Daily Mail-ը:
Իհարկե, բնության մեջ ավելի վաղ ևս հայտնաբերվել են երկգլխանի օձեր, սակայն այդ դեպքերում գլուխները գտնվել են կողք կողքի, միայն մարմնի մի ծայրին, այլ ոչ թե երկու:
Երեխաների պատմելով՝ գլուխների վրա կան 2-ական աչք և լեզուներ:
«Գլուխներից մեկը, ի տարբերություն մյուսի, ավելի մեծ է, սակայն երկուսն էլ հավասարապես կառավարում են իրենց «ընդհանուր» մարմինը»,-նշել է երեխաների մայրը:
Կենսաբաններն արդեն հետազոտել են արտասովոր արարածին և պարզել, որ այն թունավոր չէ և որևէ վտանգ չի ներկայացնում մարդկանց համար: Այն սնվում է որդերով ու հոդվածոտանիներով:










