Այսբերգները ԱՄՆ-ին կոգնեն ռուսական սուզանավերը հայտնաբերել

00:34 • 25.09.12

ԱՄՆ-ում ստեղծվում է արկտիկական տիրույթի տարեկան մոնիթորինգի տեղեկատվական ցանց: Այդ նպատակով նախատեսվում է օգտագործել լողացող այսբերգները, որոնց վրա վերևում մագնիսական, իսկ ներքևում ձայնային տվիչներ կտեղադրվեն, հաղորդում է hitech.newsru.com-ը:
 

Այսբերգները օրվա ընթացքում մոտ 6 կմ տարածություն են անցնում, ինչը դրանք հարմար պարեկային միջոց է դարձնում:


ԱՄՆ ՊՆ առաջատար գիտական հետազոտությունների գործակալության (DARPA) տվյալ ծրագիրը, որը ստացել է Assured Arctic Awareness (AAA) անվանումը, կարող է լրջորեն բարդացնել ռուսական ռազմավարական ատոմային սուզանավերի մարտական հերթապահությունը:


Ըստ աղբյուրի տեղեկությունների, նման ծրագրի ստեղծման վրա ԱՄՆ-ն աշխատում է 1990թ., և չնայած այդ աշխատանքը ուղղված էր հիմնականում տվիչներով համալրված լողացող էժան խարսխավոր լողանների ցանցի ստեղծմանը:


Սակայն այժմ, երբ արկտիկական սառույցները շատ արագ են հալչում, ինչը նշանակում է, որ բևեռային ջրերում զգալիորեն կավելանա ռազմական և տնտեսական նավարկությունը:


Իսկ սուզանավերի թաքնվելու համար շատ հարմար իրավիճակ է ստեղծվում: ԱՄՆ գիտնականները որոշել են «ծառայության տակ դնել» հենց այդ սառույցները:

 

Այսբերգները ԱՄՆ-ին կոգնեն ռուսական սուզանավերը հայտնաբերել