Facebook-ը օգտատերերին թույլ կտա խմբագրել իրենց «պատմությունը»

21:03 • 25.09.12

Facebook սոցիալական կայքը իր օգտատերերին սեփական սոցտվյալների ավելի մեծ մուտք է սկսել ապահովել: Twitter-ը ևս հայտարարել է, որ պատրաստվում է նույնն անել: Այս մասին տեղեկացնում է Washington Post-ը:

 

Ըստ այդմ՝ օգտատերերը հնարավորություն կունենան գտնել և որոնել իրենց կայքի որոնման պատմությունը (site search history) և խմբագրել իրենց վերաբերող այն տվյալները, որոնք այլ օգտատերերի համար տեսանելի չեն:

 

Այս ֆունկցիայի ներմուծումը նաև ենթադրությունների տեղիք է տվել, թե առաջիկայում Facebook-ը հանդես է գալու նաև որպես որոնման համակարգ: Նման ենթադրությունների պատճառ էր դարձել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ակնարկն այն մասին, որ իր ընկերությունը «որոշակիորեն հնարավոր է հանդես գա որոնման տիրույթում»:

 

Առայժմ, սակայն, խոսքն այն մասին է, որ FB օգտատերը այդ սոցկայքում իրեն վերաբերող ինֆորմացիան ավելի շատ վերահսկելու հնարավորոություն ունի:
 

Facebook-ը օգտատերերին թույլ կտա խմբագրել իրենց «պատմությունը»