Թեհրանը հայտարարում է հակաօդային հրթիռների հաջող փորձարկման մասին
Իրանում այսօր անցել են միջին հեռահարության երկիր–օդ դասի հրթիռային համակարգերի փորձարկումներ, ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կայքում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Նոր հակաօդային «Ռաադ» համակարգի փորձարկումները հաջողությամբ են անցել», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Իրանը ակտիվորեն աշխատում է ռուսական «S-300» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի տիպի սեփական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու ուղղությամբ:
Թեհրանը բազմիցս հայտարարել էր, որ արդեն 2012թ. երկիրը սեփական արտադրության նման համակարգով պաշտպանված կլինի:










