Մուլտիպլիկացիան գոյություն է ունեցել դեռևս 30 000 տարի առաջ (տեսանյութ)

15:33 • 25.09.12

Պատկերային մուլտիպլիկացիան և կինեմատոգրաֆն ի հայտ են եկել 19-րդ դարում, սակայն շարժումը պատկերելու առաջին փորձերը մարդը ձեռնարկել է դեռևս քարե դարում: Նման եզրակացության են եկել ֆրանսիացի գիտնականներն իրենց 20 տարվա հետազոտությունների արդյունքում: Այս ընթացքում նրանք ուսումնասիրել են մի քանի հնադարյա քարանձավներ՝ իրենց ժայռապատկերներով: Այս մասին տեղեկացնում է Antiquity ամսագիրը:

 

Մասնագետները նկատել են, որ անգամ պալեոլիթի դարաշրջանի այդ պատկերներում կենդանիները ներկայացված են շարժման մեջ՝ քառատրոփ ընթանալիս կամ գաղտագողի մոտենալիս:

 

Այսպես, Շովեի քարանձավում գիտնականները «տեսել են» վայրի ցուլերի հետապնդող առյուծների խումբ: Antiquity-ի իրենց հոդվածում գիտնականները բացատրում են՝ պատահական չէ, որ ցուլը պատկերված է 8 վերջույթով: Ջահերի լույսով տարբեր անկյուններից այդ պատկերին նայելով՝ նախամարդիկ, հնարավոր է, վայելել են շարժման պատրանքը:

 

Ընդհանուր առմամբ՝ ֆրանսիացի գիտնականներն ուսումնասիրել են 12 քարանձավի 53 պատկեր (20-ը՝ հանրահայտ Լասկոյի քարանձավում), որոնցում կենդանիները «շարժում են» թաթերը, պոչերը կամ գլուխները:
 

Մուլտիպլիկացիան գոյություն է ունեցել դեռևս 30 000 տարի առաջ (տեսանյութ)