Կոդի մեկ տողով հնարավոր է ջնջել Galaxy սմարթֆոնների ինֆորմացիան (տեսանյութ)

21:11 • 25.09.12

Samsung Galaxy սմարթֆոններում խոցելի բացթողում է հայտնաբերվել, որի միջոցով հնարավոր է հեռակա կերպով ջնջել սարքի օգտատիրոջ բոլոր անձնական տվյալները, տեղեկացնում է The Next Web-ը:


Օգտատիրոջ ինֆորմացիայի ջնջումը (վերադարձ գործարանային կարգավորման) այդ սարքերում իրականացվում է USSD հարցման միջոցով, որը բաղկացած է (*) «աստղ», (#) «վանդականիշ» սիմվոլներից և թվերից: Պոտենցիալ չարագործը հեշտությամբ կարող է «ֆորմատ անել» զոհի սարքը՝ հարցումը «թաքցնելով» կայքի կոդում, որը կփոխանցվի NFC-ով հեռախոսին կամ գաղտնագրելով QR կոդում:


The Next Web-ի տեղեկություններով, գրոհի են ենթակա Samsung-ի TouchWiz անվանումով սմարթֆոնները: Դրանց շարքում են Galaxy S III-ը, Galaxy Beam-ը, Galaxy S Advance-ը, Galaxy Ace-ը և Galaxy S II-ը:


Խոցելիությունը հայտնաբերել է Բեռլինի տեխնիկական հետազոտական համալսարանի գիտնական Ռավի Բորգոնքարը: Այդ մասին նա պատմել է Ekoparty համաժողովին: Բորգոնքարի զեկույցի տեսանյութը ներկայացնում ենք ստորև:

 

Կոդի մեկ տողով հնարավոր է ջնջել Galaxy սմարթֆոնների ինֆորմացիան (տեսանյութ)