Գերմարդկային հիշողության տեր բրիտանացին րոպե առ րոպե հիշում է իր անցյալը

13:34 • 25.09.12

Երևի թե դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կհիշեն, թե ինչ են իրենք արել 2003 թ.-ի մարտի 15-ին, կամ թե ինչպիսի եղանակ է եղել 2007 թ.-ի մայիսի 30-ին, սակայն բրիտանացի ուսանող Արելինը բացառություն է, գրում է Newslite-ը:

 

Իրականում 20-ամյա երիտասարդն ունի գերմարդկային հիշողություն, ինչի շնորհիվ հիշում է, բառի բուն իմաստով, ամեն ինչ: Նա ունակ է վերհիշել իր կյանքի ցանկացած տարին, օրը և նույնիսկ ժամը: Գիտնականներն այս ֆենոմենալ երևույթը ինքնակենսագրական հիշողություն են կոչել, որին աշխարհում շատ քչերն են տիրապետում:

 

Բրտանական Channel 4 հեռուսաալիքին տված հարցազրույցում Արելինը նշել է, որ 4 տարեկանից սկսած կարող է պատմել իր կյանքի յուրաքանչյուր վայրկյանի մասին, այդ թվում՝ թե ում հետ է զրուցել, ինչ թեմայով, ինչ է կերել նախաճաշին:

 

«Ոչինչ չմոռացող տղային» արդեն հետազոտել են աշխարհի առաջատար հոգեբաններն ու ոլորտի այլ մասնագետներ, որոնք այդպես էլ չեն կարողանում գլուխ հանել այս գաղտնիքից:
 

Գերմարդկային հիշողության տեր բրիտանացին րոպե առ րոպե հիշում է իր անցյալը