Ալերգիկ հիվանդ ամերիկացի երեխան դասերին մասնակցում է ռոբոտի միջոցով (լուսանկարներ)
Յոթնամյա ամերիկացի Դևոն Քարոուն սննդային ալերգիա ունի, և նրան մահացու վտանգ է սպառնում անգամ հակացուցված օդ շնչելու դեպքում. այդ ժամանակ նրա կոկորդն ուռչում է և փակվում, հայտնում է Buffalo News-ը:
Հիվանդության պատճառով նա ի վիճակի չէ երկար ժամանակով տանից բացակայել: Կինո գնալիս մայրը ստիպված է իր հետ բերված սավանով ծածկել նստելատեղը, իսկ փոփ-քորնը՝ բերել տանից: Ընկերները Դևոնին այցելելուց առաջ ստիպված են փոխել հագուստն ու լոգանք ընդունել:
Եթե հանկարծ նրա դասընկերը, օրինակ, գետնանուշի կարագ կերած լինի (ինչից Դևոնն ամենաուժեղ ալերգիան ունի), այդ դեպքում ելքը կարող է մահացու լինել:
Սակայն տեխնոլոգիաների շնորհիվ երեխան կարողանում է խուսափել այդ ամենից, իսկ նրա փոխարեն Նյու Յորքի դպրոցներից մեկում «դասի է գնում» ռոբոտը: VGo Communications-ի 6 000 դոլար արժողությամբ ռոբոտը նրան թույլ է տալիս հեռակա ներկա գտնվել դասերին: Սակայն դպրոցում ռոբոտին ոչ թե VGo են անվանում, այլ Դևոն:










