Մեծ Բրիտանիան մտադիր է Թեմզայի վրա «լողացող» օդանավակայան կառուցել
Բրիտանական Gensler ճարտարապետական ընկերությունը հանդես է եկել բավական ուշագրավ մի առաջարկով` «լողացող» օդանավակայան կառուցել Թեմզա գետի վրա, որի տերմինալներն իրար կկապվեն ստորջրյա խողովակների միջոցով:
Ինչպես նշում է Euromag-ը, դեռևս հայտնի չէ, թե համարձակ այս նախագիծը կյանքի կկոչվի, թե ոչ, սակայն դրա շուրջ թեժ քննարկումներն արդեն սկսվել են:
Աննախադեպ օդանավակայանը կառուցելու համար ընկերության մասնագետներն առաջարկել են Թեմզայի մեջ ամբարտակներ կառուցելու փոխարեն հսկայական պլատֆորմներ կանգնեցնել:
Ինչ վերաբերում է նախագծի անվանմանը, ապա այն անվանակոչվել է Լոնդոնի գործող քաղաքապետ Բորիս Ջոնսոնի պատվին` Boris Island:
Նոր օդանավակայանը կունենա գետի հատակին ամրացված 4 «լողացող» թռիչքուղի, ժամանման սրահներ:
«Լողացող» օդանավակայանն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է 20 մլրդ ֆունտ սթերլինգ. այն նախատեսված կլինի տարեկան 150 մլն ուղևորների սպասարկման համար:










