Բրիտանացիների նախնիները մարդակերներ են եղել. հնէաբաններ

16:34 • 26.09.12

Բրիտանացի հնէաբաններն իսպանացի գործընկերների հետ միասին պարզել են, որ 15 հազ տարի առաջ Անգլիայի տարածքում բնակվող մարդիկ ծիսական նպատակներով մարդկային միս են կերել։ Բորդոյում կայացած մարդու զարգացման ուսումնասիրմանը նվիրված գիտաժողովի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Լոնդոնի բնական պատմության թանգարանի աշխատակից Սիլվիա Բելոն, հայտնում է infox.ru-ն՝ վկայակոչելով Scientific American-ին:

 

Գիտնականներն ուսումնասիրել են Սոմերսեթ կոմսության Գոֆ քարանձավում հայտնաբերված չորս մարդու՝ 3 մեծահասակների և 1 երեխայի մնացորդները: Նրանց տարիքը մոտավորապես 14 700 է:


Ոսկորների վրա կան քարե զենքերի և մարդու ատամների բազմաթիվ հետքեր, ինչը, հետազոտողների կարծիքով, վկայում է մարդակերության առկայության մասին:
 

Բրիտանացիների նախնիները մարդակերներ են եղել. հնէաբաններ