Այսուհետ հնարավոր կլինի iPad-ի մեջ ներբեռնել Էյնշտեյնի ուղեղի ցանկացած հատված
Ալբերտ Էյնշտեյնի հանճարեղ ուղեղը, որն ամբողջովին հեղաշրջեց ֆիզիկան, այժմ հնարավոր է որպես ծրագրային հավելված 9.99 դոլարով ներբեռնել iPad-ի մեջ, գրում է The Guardian-ը:
Այս կերպ հնարավոր կլինի ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել գիտնականի ուղեղի ցանկացած հատված:
Չիկագոյի բժշկական թանգարանը տեսածրել (սքանավորել) և թվայնացրել է Էյնշտեյնի ուղեղի 350 անգին կտորները, որոնք արվել են 1955թ.-ին` նրա մահից հետո:
Դատաբժշկական փորձագետ Թոմաս Հրավին Էյնշտեյնին հերձելու ժամանակ հանել է նրա ուղեղը` հույս ունենալով, որ ապագայում գիտնականները կկարողանան հայտնաբերել նրա հանճարի գաղտնիքը:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Էյնշտեյնի ուղեղի գագաթային բլիթը 15%-ով ավելի մեծ է նորմայից: Ըստ գիտնականների՝ հենց այս հատվածն է անմիջականորեն կապված մաթեմատիկայի ընկալման հետ:










