Ճապոնացիները կարող են գումար հանել բանկոմատներից՝ ձեռքի ափի հպմամբ
Ճապոնիայում գործում են բանկոմատներ, որոնցից կարելի է օգտվել ձեռքի ափի օգնությամբ, այլ ոչ բանկային քարտով, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ogaki Kyoritsu Bank-ի հաղորդագրությանը:
Կանխիկ գումարը ստանալու կամ հաշվեհամարին գումար փոխանցելու համար օգտատերը պետք է միայն ձեռքի ափը դնի հաշվիչ սարքին, մուտքագրի իր ծննդյան ամսաթիվն ու գաղտնաբառը: Դրա համար անհրաժեշտ է նախապես հայտնել բանկին կենսաչափական տվյալները՝ գրանցվելով վարկային կազմակերպության գրասենյակում:
Բանկոմատները տեղադրվել են բանկի՝ Գիֆու շրջանի մասնաճյուղերում: Հինգշաբթի դրանք կհայտնվեն նաև մի քանի հեռավոր՝ Այթի, Միե և Սիգա շրջաններում:
Ինչպես հավաստում են բանկի ներկայացուցիչները, նման սարքերը խիստ օգտակար կլինեն բնական աղետների դեպքում, քանի որ արտակարգ իրավիճակներում մարդը կարող է մնալ առանց գումարի և փաստաթղթերի:










