«Հաբլ» աստղադիտակը առաջին անգամ հանգամանորեն ֆիքսել է երիտասարդ գալակտիկաներ

19:23 • 26.09.12

«Հաբլ» աստղադիտակը ֆիքսել է գալակտիկաներ, որոնք գտնվում են կազմավորման փուլում և ենթարաբար ստեղծվել են «Մեծ Պայթյունից» ընդամենը 450 մլն տարի հետո, հաղորդում է BBC-ն:


Աստղադիտակից պահանջվել է Տիեզերքի մի հատվածի 2 հազար լուսանկար կատարել, որ անհրաժեշտ մաքրություն և հստակություն ապահովվի:


Գիտնականները, ավելի քան 5 հազար գալակտիկաների կուտակման բոլոր լուսանկարները կարողացել են ստանալ 10 տարվա աշխատանքի արդյունքում:


«Հաբլ» աստղադիտակի վրա ինֆրակարմիր սենսորի տեղադրումից հետո լուսանկարները շատ ավելի բարձր որակ են ապահովում, քան 6 տարի առաջ էր հնարավոր: Հնարավոր եղավ նաև երիտասարդ գալակտիկաների մանրամասն պատկեր ստանալ:

 

«Հաբլ» աստղադիտակը առաջին անգամ հանգամանորեն ֆիքսել է երիտասարդ գալակտիկաներ