Facebook-ն սկսել է ջնջել կեղծ «լայք»-երը

22:03 • 27.09.12

Facebook սոցիալական ցանցն սկսել ջնջել էջերի կեղծ հավանումները («լայք»-երը), հաղորդում է BBC-ին` վկայակոչելով Pagedata –ի տվյալները, որն զբաղվում է կայքի այցելությունների մասին տվյալների ուսումնասիրությամբ և տրամադրմամբ:


Ըստ այդմ` պարզվել է, որ Facebook-ի ամենաշատ «լայքերն ստացած էջերից շատերի մոտ հավանումների թիվը նկատելիորեն նվազել է չորեքշաբթի, երբ Facebook-ը հայտարարեց, որ իր օգտատերերի 8.7%-ն իրական չեն և ստեղծվել են արհեստականորեն, որպեսզի տվյալ էջերն ավելի լուրջ երևան:


Ըստ BBC-ի` սա կարող է խնդիրներ առաջացնել Facebook-ի համար, որը ձգտում է ընդլայնել իր թիրախավորված գովազդային ծառայությունը:


Facebook-ի արժեթղթերի գինը նախնական $38-ից նվազել են $20.62-ի:

 

Facebook-ն սկսել է ջնջել կեղծ «լայք»-երը