Google-ը նշում է հիմնադրման 14-ամյակը շոկոլադե տորթով (տեսանյութ)

08:41 • 27.09.12

Աշխարհի ամենամեծ ինտերնետային ընկերությունը` Google-ը, նշում է իր 14-րդ տարեդարձը իր հիմնական որոնողական կայքում շոկոլադե տորթ պատկերող գուգլ-դուդլ տեղադրելով:

 

Ընկերության լոգոտիպն այսօր իրենից ներկայացնում է «շոկոլադե տորթ» վրան վառվող 14 մոմերով:

 

Google-ը հիմնադրվել է 1998թ.-ին` Սերգեյ Բրինի և Լարրի Փեյջի կողմից:
 

Սթենֆորդի համալսարանի ասպիրանտները սեփական որոնողական համակարգի ստեղծման վրա սկսել էին աշխատել դեռևս 1996թ.-ից: Սկզբում այն կիրառվում էր միայն համալսարանի կայքում:

 

14 տարիների աշխատանքի արդյունքում Google-ը դարձավ աշխարհի խոշորագույն որոնողական ռեսուրսը, իսկ նրա բրաուզերը` Google Chrome-ը գլոբալ մասշտաբով հետ է մղում մրցակիցներին:

 

Ընկերությանը հաջողվել է հաջողությամբ ընդլայնել Google-ի նախագծերը:

Google-ի ծառայությունների մեջ են մտնում Gmail-ը, աշխատանքային փաստաթղթերի համար նախատեսված Google Docs-ը, քարտեզային ծառայություն Google maps-ը և այլն:

Ընկերությունը մեծ ուշադրություն է հատկացնում Google+ սոցիալական ցանցի զարգացման վրա, որն արդեն 250 մլն գրանցված օգտագատերեր ունի:

 

Վերջին երկու շաբաթների ընթացքում էապես աճել են ընկերության բաժնետոմսերի
գինը ՆԱՍԴԱՔ շուկայում:
 

Այս շաբաթ ընկերության արժեթղթերի գինը հասել էր ռեկորդային ցուցանիշի և այժմ նրա բաժնետոմսերի գինը կազմում է 753.46 դոլար:


 

Google-ը նշում է հիմնադրման 14-ամյակը շոկոլադե տորթով (տեսանյութ)