Google-ը 99 դոլարանոց պլանշետ կարտադրի

19:49 • 27.09.12

Google-ն իր գործընկեր Asus-ի հետ մինչև տարեվերջ կարող է թողարկել բյուջետային պլանշետային համակարգիչ՝ 99 դոլար արժեքով, ինչը թույլ կտա ներգրավել այդ սարքի նոր գնորդներ, տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով DigiTimes-ին։

Ներկայում շուկայում չկա այդքան էժան պլանշետ՝ արտադրված հայտնի արտադրողների կողմից։ Ենթադրվում է, որ դրա թողարկման միջոցով Google-ը կներգրավվի սպառողների նոր զանգված։

Google-ն իր առաջին՝ Nexus 7 պլանշետը՝ 7 դյույմանոց էկրանով ներկայացրել է այս տարվա հունիսին։ 8 ԳԲ ներկառուցված հիշողությամբ այդպիսի սարքն ԱՄՆ-ում կազմել է 199 դոլար։

DigiTimes-ի տվյալներով՝ Google-ը ևս մեկ պլանշետ կարտադրի՝ 199 դոլար արժողությամբ, որը կլինի Nexus 7-ի նորացված տարբերակը՝ սակայն ավելի բարակ կորպուսով։



 

Google-ը 99 դոլարանոց պլանշետ կարտադրի