Իրանին չեն վախեցնում իր միջուկային օբյեկտների դեմ արևմտյան կիբերհարձակումները. Ահմադինեժադ
Իրանը ունակ է չեզոքացնել բոլոր կիբեր գրոհները ուղղված իր միջուկային օբյեկտների դեմ, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Նյու Յորքի «Ուալդորֆ-Աստորիա» հյուրանոցում իր մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է BBC-ն:
Նրա խոսքով, Թեհրանը կարող է «խուսափել և չեզոքացնել» իր միջուկային օբյեկտների դեմ դիվերսիայի փորձերը երկրում առկա ծրագրային աահովման բարձր մակարդակի շնորհիվ:
Իրանի հախագահը նաև հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է և պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսել:
Միևնույն ժամանակ, Մահմուդ Ահմադինեժադը կարծում է, որ իրանական տնտեսության վիճակը ավելի լավ է, քան` ԱՄՆ-ինը կամ Եվրոպական միությանը, չնայած Թեհրանի դեմ կիրառվող խիստ պատժամիջոցներին:










