Նախաամուսնական կասկածները գլխացավանք են դարձնում ամուսնական կյանքը. հետազոտություն
Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանը (ԿԼԱՀ) հրապարակել է իր հետազոտության արդյունքները, որի համաձայն նախամուսնական անհանգստությունը կարող է գլխացավանքի վերածել արդեն բուն ամուսնությունը: Այս մասին հայտնում է Psycnet-ը:
Ըստ հոգեբանների ուսումնասիրության՝ իրենց ամուսնանալ-չամուսնանալու պահով կասկածներ ունեցող կանայք ավելի հավանական է՝ ամուսնական կյանքում խնդիրներ և ամուսնալուծության ավելի մեծ ցուցանիշ ունենան: Ամուսնությունից առաջ նյարդայնացող կանայք 2,5 անգամ ավելի հաճախ են ամուսնալուծվում՝ ամուսնության 4 տարիների ընթացքում:
Գիտնականները նաև կարծիք են հայտնել, թե նախամուսնական անհաանգստությունը հնարավոր է ազդանշան է՝ զգուշացում, որ ամուսնական կյանքում խնդիրներ են լինելու:
«Մարդիկ կարծում են, թե բոլորն էլ նախամուսնական կասկածներ ունեն և անհանգստանալ պետք չէ: Մենք պարզել ենք, որ դրանք համընդհանուր են, սակայն բարենպաստ ազդեցություն չեն ունենում», - մեկնաբանել է զեկույցը պատրաստող հոգեբաններից Ջասթին Լավները:
Գիտնականների ուսումնասիրությանը մասնակցել են Լոս Անջելեսից 232 զույգեր: Հետազոտությունը տևել է 4 տարի:
Ի դեպ, ԿԼԱՀ-ը այն համալսարանն է, որին հայազգի գործարար Քըրք Քրքորյանը անցած տարի 200 մլն ԱՄՆ դոլար փոխանցեց «Լինսի» հիմնադրամը փակելուց հետո: Նախատեսվում էր այդ գումարով աջակցել ԿԼԱՀ-ի բուժհետազոտություններին և ակադեմիական ծրագրերին:










