Բրիտանական էլեկտրական ավտոմեքենան արագության նոր ռեկորդ է սահմանել
Բրիտանական Nemesis էլեկտրական ավտոմեքենան 244 կմ/ժ արագություն է զարգացրել Նյու Յորքում տեղի ունեցած փորձարկումների ժամանակ և, փաստորեն, նոր ռեկորդ սահմանել, ըստ BBC-ի ռուսական ծառայության, հայտարարել են մեքենայի արտադրող ընկերությունից:
Սպորտային Lotus Exige մոդելի կատարելագործումն իրականացվել է Նորֆոլքում` բրիտանացի մի խումբ ինժեներների կողմից:
«Դա հիասքանչ էր: Ավտոմեքենան հիանալի էր ընթանում»,- ասել է ռեկորդի սահմանման ժամանակ մեքենայի ղեկին նստած Նիկ Պոնտինգը:
Նա նաև նշել է, որ ավտոմեքենան կարողանում է շատ կարճ ժամանակում առավելագույն արագություն զարգացնել:
Ավտոմեքենայի արագության նախկին ռեկորդը եղել է 220 կմ/ժ արագություն:










