Honda-ն նախատեսում է համալրել Acura ընկերության մոդելային շարքը

00:17 • 27.09.12

համեմատաբար կոմպակտ միջնաշարժիչ սպորտային մեքենայով, որը արդեն « NSX-ի փոքր եղբայր» մականվանն է արժանացել, հաղորդում է Motor Trend-ը:
 

Motor Trend-ի վերլուծաբանների կանխատեսմամբ մեքենան 2,4 լիտր ծավալով տուրբոշարժիչ կունենա:
 

Կուլտային համարվող NSX մոդելի վերադարձով Honda-ի սպորտային մոդելների երկրպագուները սկսեցին խոսել նաև S2000 ռոդսթերի վերադարձի մասին:
 

Այնուամենայնիվ, նոր կոմպակտ մեքենան, որոշ տեղեկություններով, ավելի նման կլինի փոքրացված NSX-ին, քան կենտրոնադիր շարժիչով հետնաքարշակ S2000 ռոդսթերին:


Նախագծման ծախսերի նվազեցման համար, նորույթի շատ գաղափարներ ճապոնացիները մտադիր են փոխառնել արդեն համարյա պատրաստ նոր NSX սուպերմեքենայից:


Մասնավորապես, նշվում է նորագույն լիաքարշակ համակարգի` SH-AWD-ի մասին:


Որպես հնարավոր ուժային ագրեգատ կարող է լինել նաև 3,5 լիտրանոց V6-ը, սակայն, առավել իրատեսական է 4 գլանային 2,4 լիտր ծավալով տուրբոշարժիչը, հատկապես եթե հաշվի առնվի այն, որ նոր տուրբոտեխնոլոգիաները նախատեսվում է կիրառել նաև Honda-ի ևս մեկ սպորտային վարքով կրակոտ մեքենայի` նոր Civic Type R-ի վրա:

 

Honda-ն նախատեսում է համալրել Acura ընկերության մոդելային շարքը