Փարիզի ավտոշոուում ներկայացվել է նոր Jaguar F-Type-ը (տեսանյութ)
Փարիզում այսօր մեկնարկած 81-րդ միջազգային ավտոշոուի շրջանակներում աշխարհահռչակ բրիտանական Jaguar ավտոընկերությունը ներկայացրել է միջոցառման ամենաթեժ նորույթներից մեկը` Jaguar F-Type-ը, գրում է YahooNews-ը:
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ թեև նորույթը ստեղծվել է 1960-ականներին մեծ աղմուկ հանած E-Type-ի հիման վրա, այնուամենայնիվ, այն ամբողջությամբ համապատասխանում է 21-րդ դարի պահանջներին: Նրանք նաև չեն բացառել, որ մոտ ապագայում կհայտնվի այս մեքենայի կուպե տարբերակը:
Jaguar F-Type-ը «զինված» է 3 լիտր և 5 լիտր տարողությամբ շարժիչներով, որոնք ունակ են մինչև 350 և համապատասխանաբար 495 կմ/ժ արագություն զարգացնել: Մեքենան ընդամենը 4.2 վայրկյանում կարողանում է 60 կմ/ժ արագություն զարգացնել:
«Սա հենց այն մեքենան է, որը մերը թիմը երազում էր ստեղծել»,-ասել է Jaguar F-Type-ի գլխավոր դիզայներ Յան Կալումը:










