Tesla ընկերությունը արագ և անվճար էլեկտրալիցքավորման կայանների ցանց կբացի (տեսանյութ)
Ամերիկյան Tesla ընկերությունը, որը լյուքսային էլեկտրոմոբիլների արտադրությամբ է մասնագիտացած, հայտարարել է էլեկտրական լիցքավորման կայանների ցանցի ստեղծման մասին, որոնք ԱՄՆ արևմտյան հատվածում կտեղակայվեն, հաղորդում է «Ավտո.վեստի» պարբերականը:
Կայանները այնպես կտեղակայվեն, որ մեքենաները կարողանան առանց խնդիրների մեկից մյուսը հասնել: Tesla-ի և այլ էլեկտրական մեքենաների տերերը հնարավորություն կունենան Լոս Անջելեսից Լաս Վեգաս ընթանալ:
Նման լիցքակետերը համալրված կլինեն Tesla Motors-ի ստեղծած նորագույն լիցքավորման համակարգով, որը շատ կարճ ժամանակահատվածում լիցքավորում է մեքենան, այնպես, որ այն ժամանակակից բենզինային մեքենայի մեկ լիցքավորմամբ անցնելիք ճանապարհին հավասար հեռավորություն կարողանա հաղթահարել:
Բացի այդ, լիցքավորմանկայանները էլեկտրական էներգիա կստանան արևային մորտկոցներից, ինչը լավագույնս է բնորոշում ընկերության իմիջը, որպես բնության պաշտպան:
Model S-ի տերերի համար հատուկ բոնուս է նախատեսվում, նրանք կարող են իրենց մեքենաները բացարձակ անվճար լիցքավորել:
Հաջորդ տարի Tesla-ն նախատեսում է իր Supercharger լիցքավորման սարքերը տեղադրել ԱՄՆ-ի ամենաբանուկ մայրուղիների սովորական լցակայաններում, ինչը հնարավորություն կտա էլեկտրոմոբիլներով երթևեկել Վանկուվերից Սան Դիեգո, Մոնրեալից Մայամի և նույնիսկ Լոս Անջելեսից մինչև Նյու Յորք:
Իսկ Model S-ի տերերը փաստացի կկարողանան ողջ ամերիկան վերից վար, աջից ձախ անցնել, առանց մեկ ցենտ վճարելու:
Իսկ 2013թ. երկրորդ կեսին ընկերությունը լիցքավորման կայաններ կբացի Եվրոպայում և Ասիայում, ինչը դրական արձագանք կունենա Tesla-ի մեքենաների վաճա ռքների վրա նաև աշխարհի այդ հատվածներում:










