Apple-ը ներողություն է խնդրել iPhone 5-ի Maps ծառայության սխալների համար

22:28 • 28.09.12

Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը հրապարակային ներողություն է խնդրել iOS օպերացիոն համակարգով աշխատող նոր iPhone 5-ում քարտեզագրական ծառայության սխալի համար, հաղորդում է CNET-ը:


«
Մեն ափսոսում ենք, որ մեր ծառայությունը հիասթափեցրել է մեր սպառողներին, և մեզնից կախված ամեն բան անում ենք, որ քարտեզներն ավելի լավը դարձնենք: Մեր նոր Maps ծառայության գործարկումը մեր սպասումները չարդարացրեց»,- ասվում է Կուկի տարածած հաղորդագրությունում։


Նշենք
, որ դեռ մայիսին Apple-ը հայտարարել էր, որ հրաժարվում է իր հիմնական ախոյանի` Google-ի Google.Maps քարտեզագրական ծառայությունից և կփոխարինի իր սեփականով:


Երբ
iPhone 5-ը վաճառքում հայտնվեց, նոր սմարթֆոնի օգտատերերը սկսեցին դժգոհել Maps-ի աշխատանքից, ասելով, որ ծառայությունը սխալ տեղեկատվություն է տրամադրում և աղավաղում է պատկերը:

 

 

Apple-ը ներողություն է խնդրել iPhone 5-ի Maps ծառայության սխալների համար