Apple-ն ընդլայնում է iPhone 5-ի վաճառքի աշխարհագրությունը
Ամերիկյան հանրահայտ Apple ընկերությունն ընդլայնում է իր նորագույն iPhone 5 սմարթֆոնի վաճառքի աշխարհագրությունը` այն վաճառքի հանելով առավելապես եվրոպական երկրներում, հայտնում է Euromag-ը:
Նոր երկրների թվում, որտեղ կվաճառվի սմարթֆոնը, ընդգրկված են Ավստրիան, Բելգիան, Հունգարիան, Դանիան, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լիտվան, Լիխտեյնշտեյնը,Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Չեխիան, Շվեյցարիան, Շվեդիան և Էստոնիան:
Հիշեցնենք, որ iPhone 5-ի վաճառքի առաջին 3 օրերի ընթացքում ընկերությունը ռեկորդ էր սահմանել` վաճառելով 5 մլն-ից ավելի սմարթֆոն: Սակայն պետք է նշել նաև, որ նորույթի հասցեին արդեն բազմաթիվ քննադատություններ են հնչել. օգտատերերը դժգոհում են, որ iPhone 5-ի ալյումինե վահանակը (պանել) բավական խոցելի է խզվածքների նկատմամբ, իսկ մի մասն էլ բողոքում է էկրանի հետ կապված խնդիրներից:










