Ղպտիները բողոքում են՝ Եգիպտոսում իրենց քանակի մասին տվյալները նվազեցված են

23:32 • 30.09.12

Ղպտի ուղղափառ եկեղեցին պաշտոնական բողոք է արտահայտել, հայտարարելով, որ Եգիպտոսի իշխանությունները միտումնավոր կերպով նվազեցված տեղեկություններ են հրապարակում երկրում ղպտիների քանակի վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով Վատիկանի ռադիոյին:


Եգիպտոսի
կենտրոնական վիճակագրական գործակալության այս շաբաթ հրապարակած տեղեկությունների համաձայն, երկրում բնակվում են 5,13 միլիոն քրիստոնյաներ, ինչը կազմում է երկրի 83 մլն բնակիչների 4%-ը:


Միևնույն ժամանակ հաշվումները, որոնք նախորդ տարի իրականացվել են Ղպտի ուղղափառ եկեղեցու նախաձեռնությամբ եգիպտոսի քրիստոնյա համայնքներում, այլ արդյունք էին տվել` մոտ 17 միլիոն, ինչը Եգիպտոսի բնակչության 20%-ն է կազմում:


Այս
տվյալները հաստատում են նաև ավստրիական Pro Oriente հիմնադրամի փորձագետները:


Եգիպտ
ոսում քրիստոնյաների քանակի վերաբերյալ տվյալները երկար տարիներ լրջորեն տարբերվել են իրականից:


Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի
Մուբարաքի վարչակարգի շրջանում տեղեկություններ էին հրապարակվում, թե Եգիպտոսում 3,3 մլն քրիստոնյա է բնակվում, իսկ Ղպտի ուղղափառ եկեղեցու տվյալներով միայն այդ եկեղեցու հաղորդակից անդամների քանակը, 2008թ. տվյալներով, 12 մլն մարդ էր կազմում:


Եգիպտոսի քրիստոնյաները մտավախություն ունեն, որ կառավարական կեղծ վիճակագրական տվյալները կարող են օգտագործվել նոր իշխանությունների կողմից քրիստոնյաներին մարգինալացնելու նպատակով, ինչպես երկար տարիներ շարունակ դա արվում էր Մուբարաքի կառավարման շրջանում:


Այս
խնդրով մտահոգով Ղպտի ուղղափառ եկեղեցու բողոքին միացել են նաև երկրի քրիստոնեական այլ համայնքներ: